Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Նոր նախարարությունները կստեղծվեն

Նոր նախարարությունները կստեղծվեն
17.11.2014 | 16:47

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ: Ըստ նախագծի՝ կստեղծվի Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ Աարտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման նախարարության հետ:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ